Լրահոս

28.03.2019 11:45


Երևանում բախվել են դերասան Սուրեն Փահլևանյանի Toyota-ն եւ 33-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր (լուսանկարներ)

Երևանում բախվել են դերասան Սուրեն Փահլևանյանի Toyota-ն եւ 33-ամյա վարորդի Mercedes-ը․ կա վիրավոր (լուսանկարներ)

Երեւանում մարտի 27-ին՝ ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երեւանի բնակիչներ, 33-ամյա Կարեն Շ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլեւանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւոր Երեւանի բնակիչ 30-ամյա Սոնա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կարեն Շ.-ն, որը Mercedes-ով բախվել է Փահլեւանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։ Աղբյուրը հայտնում է, որ Ս․ Փահլեւանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է։

Այս խորագրի վերջին նյութերը