Ա.Ռուստամյան. «Մի օր սիրուհիների վերաբերյալ էլ սկանդալ կլինի, կիմանանք»
-Ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց այն ինչ տեղի է ունեցել իսկապես անթույլատրելի է,- մեկնաբանելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ու դրան նախորդած միջադեպը «7օր»-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է, որ ընդհանուր մթնոլորտն է այդպիսին և եթե չկան ժողովրդավարական մեխանիզմներով գործող և կարգավորվող ներիշխանական հարաբերություններ նմանատիպ դրսևորումներ պարբերաբար կլինեն.
-Ես նորմալ եմ համարում, երբ ամեն մի պաշտոնյա իր գործառույթներով հակակշռում և զսպում է մյուսին, բայց աննորմալ եմ համարում, որ այդ պաշտոնի հանգամանքն օգտագործվում է անձնական հակադրություններ և անձնական խնդիրներ լուծելու համար և երբ դա տեղի է ունենում միշտ կարող է հանգեցնել գողական ռազբորկաների իշխանության ներսում: Պարզապես այս անգամ սկանդալն այնքան է եղել, որ հասել է նախագահական նստավայր, ուղղակի առնչվելով նախագահի անվան հետ: Սա իսկապես անթույլատրելի է,- ասել է Ա. Ռուստամյանը և հավելել, որ մինչև հիմա էլ այդպիսի բաներ լինում էին, պարզապես դրանք կոծկվում և մոռացվում էին:
Միջադեպը, նրա խոսքերով զուտ կենցաղային մակարդակի հարց է և քաղաքական երանգ այդ ամենի մեջ ընդհանրապես չկա:
-Պարզապես հարաբերությունների ճշտման չափի անցում է տեղի ունեցել,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է, որ բոլոր բաժիններն ու վարչությունները ստեղծվում են հենց նրա համար, որ պետությունն ավելի նորմալ գործի, սակայն մենք այդ բոլոր վարչություններին դիտում ենք որպես կոնկրետ պաշտոնյային սպասարկող և կոնկրետ պաշտոնյաի համար ստեղծված կառույցներ:
-Բազմաթիվ են դեպքերը: Կլինեն դեպքեր, կտեսենեն, օրինակ, թե ինչպես են ճամփորդում զանազանների կանայք, սիրուհիները և այլն և ինչպիսի արարողակարգային բարձր մակարդակներում ընդունելություններ են տեղի ունենում տարբեր երկրներում: Դրա մասին էլ մի անգամ սկանդալ կլինի, կիմանանք,- ասել է նա:

7or.am