Լրահոս

28.03.2019 10:25


Միջադեպ Երևանի Մետրոպոլիտենում. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին (լուսանկարներ)

Միջադեպ Երևանի Մետրոպոլիտենում. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին (լուսանկարներ)

Երևանի Մետրոպոլիտենը նախօրեին հայտարարություն է տարածել.

«Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ,

Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։

Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հարգանքով՝ Երևանի Մետրոպոլիտեն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Պերճ Ավետիսյանը:

55557166_949236355280792_5582882380089131008_n 55882332_949236358614125_198942305330135040_n

Այս խորագրի վերջին նյութերը