Թուրքիայում առաջիկա 5 տարում 193 նոր կալանավայր կկառուցվի
Թուրքիայում կալանավորների թվի չնախատեսված աճի պատճառով առաջիկա 5 տարում կկառուցվի 193 նոր կալանավայր: Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարարության պատժի և կալանքի հարցերով պատասխանատու վարչությունը՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքի հարցմանը։
Պատասխանում նշվել է, որ 2018թ․ դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ Թուրքիայում գործել է 389 կալանավայր, որոնք կարող են տեղավորել 211․838 դատապարտյալի:
Հայտնի է դարձել նաև, որ նախատեսված 193 կալանավայրերից 126-ը ներկայումս գտնվում է շինարարության փուլում, 23-ը՝ աճուրդի, 35-ը՝ ծրագրի, իսկ 9-ը՝ նախագծման փուլում։