Աշխարհ

27.03.2019 20:15


Կարո Փայլան. «Դիարբեքիրից մեզ ճանապարհեցին՝ ասելով՝ «այստեղ հարց չկա»»

Կարո Փայլան. «Դիարբեքիրից մեզ ճանապարհեցին՝ ասելով՝ «այստեղ հարց չկա»»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Դիարբեքիր (Տիգրանակերտ):

Նա իր այցի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում, կցելով նաև լուսանկարներ:

«Ողջ օրը շրջեցինք Դիարբեքիրի գյուղերով: Նույնիսկ չգտանք մեկին, որ համոզեինք: Ուր գնացինք, մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Շուրջպար բռնելուց հետո մեզ ճանապարհեցին՝ ասելով՝ «այստեղ հարց չկա, hewal»»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:

Hewal - քրդերեն բառ, որը նշանակում է ընկեր, բարեկամ:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը