Աշխարհ

27.03.2019 18:37


Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն Թուրքիայում

Լավրովն ու Չավուշօղլուն կհանդիպեն Թուրքիայում

Մարտի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Անթալիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։

Ըստ տեղեկությունների՝ ակնկալվում է, որ երկու պաշտոնյաները տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունները քննարկելուց բացի՝ անդրադառնալու են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Կողմերը մասնակցելու էն նաև մարտի 29-ին տեղի ունենալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին։

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ապրիլի 8-ին մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը