Լրահոս

27.03.2019 16:03


Սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում

Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկային ժամերին կրկին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.80C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.60C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.40C

Այս խորագրի վերջին նյութերը