Լրահոս

26.03.2019 22:55


Տան պատերն էլ չեն օգնում. պարտվեցինք Ֆինլանդիային (տեսանյութ)

Տան պատերն էլ չեն օգնում. պարտվեցինք Ֆինլանդիային (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի ընտրանուն:

Ֆինլանդիայի հետ հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային մի քանի պահեր: Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը:

Երկրորդ խաղակեսում մեզ պետք էր հավասարեցնել հաշիվը, սակայն ավելի վտանգավոր գրոհում էին հյուրերը: Մի քանի անգամ փայլուն խաղաց մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Այդուհանդերձ, մեծ ճնշումը տվեց իր արդյունքը. 78-րդ րոպեին աչքի ընկավ Պյուրու Սոյիրին:

Գյուլբուդաղյանցի թիմը փորձեց ինչ-որ բան անել, սակայն այս խաղում նույնպես ոչինչ չստացվեց. պարտվեցինք 0:2 հաշվով:

Սա մեր հավաքականի համար ընտրական փուլի երկրորդ հանդիպումն էր: Առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պարտվել էին Բոսնիա և Հերցեգովինային՝ 1:2 հաշվով: Ֆինները առաջին տուրում նույնպես պարտվել էին՝ 0:2 հաշվով զիջելով Իտալիային:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը