Լրահոս

26.03.2019 17:33


Ահազանգել են, որ Արշակունյաց պողոտայում ջրալցվում են շենքի նկուղային հարկը և մթերային խանութը

Ահազանգել են, որ Արշակունյաց պողոտայում ջրալցվում են շենքի նկուղային հարկը և մթերային խանութը

Մարտի 26-ին, ժամը 11:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 52/52 շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է շենքի նկուղային հարկը և մթերային խանութը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքի Հ.Ս.-ին պատկանող նկուղը՝ մոտ 63 քմ:

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տ ջուր։

Այս խորագրի վերջին նյութերը