Աշխարհ

26.03.2019 18:55


Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռը

Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։

«Քիչ առաջ պատիվ ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար, նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան ոչ միայն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ, այլև Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելության։ Թուրքական ուժերը հաճախակի են դիմում սադրանքների Էգեյան ծովում՝ դրանով իսկ փորձելով ճնշում գործադրել պաշտոնական Աթենքի վրա։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը