Աշխարհ

26.03.2019 14:45


Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հռչակագիրը վրդովեցրել է Թուրքիային

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հռչակագիրը վրդովեցրել է Թուրքիային

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագիրը, որով Վաշինգտոնը Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք։

Հռչակագրի ստորագրումը որակվել է որպես միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի 497-րդ բանաձևի խախտում։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ այդ հռչակագրով ի ցույց է դրվում, որ ԱՄՆ-ը շարունակում է այդ հարցի շուրջ որդեգրել այնպիսի դիրքորոշում, որը ոչ թե կարգավորում, այլ խորացնում է ճգնաժամը։

Ասվել է, որ Թրամփի որոշումն իրավական ուժ չունի տարածաշրջանային երկրների համար, որոնք կարևորում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը հարցը։

Թուրքիայի ԱԳՆ-ն պնդել է, որ նման ԱՄՆ-ը փորձում է անկայունություն հաղորդել տարածաշրջանին, ինչպես նաև արդարացնել Իսրայելի՝ միջազգային իրավունքին հակասող գործողությունները:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը