Աշխարհ

26.03.2019 14:07


Ղըրղզստանը պահանջում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում

Ղըրղզստանը պահանջում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղըրղզստանը պահանջում է դաշինքի նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում։

Բիշքեկը միևնույն ժամանակ հավելում է, որ այդուհանդերձ կազմակերպության գործունեության վրա գլխավոր քարտուղարի բացակայությունը չի անդրադառնում։ Այդ մասին հայտարարել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը:

«Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որպեսզի կազմակերպության լիարժեք աշխատանքի համար որքան հնարավոր է գլխավոր քարտուղարն արագ նշանակվի»,-«Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ընդգծել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Անցած նոյեմբերին ռազմական դաշինքի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղըրղզստանին:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը