Աշխարհ

26.03.2019 20:55


ԵՄ-ն 2022-ից կպարտավորեցնի նոր մեքենաներում «սև արկղեր» տեղադրել

ԵՄ-ն 2022-ից կպարտավորեցնի նոր մեքենաներում «սև արկղեր» տեղադրել

Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական հանձնաժողովը նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ 2022 թ. նոր կանոնների համաձայն` ավտոարտադրողները պետք է ԵՄ-ում վաճառվող մեքենաները համալրեն «սեւ արկղերով» եւ տրանսպորտային միջոցի գոտում ավտոմատ պահելու համակարգով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ ինստիտուտները նախնական համաձայնություն են ձեռք բերել ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման մասին կանոնակարգի վերաբերյալ:

2022 թվականից անվտանգության նոր տեխնոլոգիաները պարտադիր կդառնան եվրոպական տրանսպորտային միջոցների համար՝ ուղեւորների, հետիոտների եւ հեծանվորդների կյանքը պաշտպանելու համար»:

Մեքենայի ինքնագիրները, որոնցից տվյալները հնարավոր կլինի օգտագործել ՃՏՊ-ների պատճառների հաստատման համար եւ համակարգը, որը ֆիքսում է, թե որքանով է վարորդն ուշադիր հետեւում ճանապարհին, պարտադիր կլինեն բոլոր տրասնպորտային միջոցների համար:

Բացի այդ, մարդատար մեքենաներում եւ ֆուրգոններում գոտին պահելու համակարգեր, արտակարգ արգելակման համակարգեր եւ քրաշ թեստերի արդյունքներով բարելավված ամրագոտիներ կտեղադրվեն:

Եվրոպական հանձնաժողովը հույս ունի, որ նման միջոցառումները կօգնեն մինչեւ 2038 թվականը խուսափել առնվազն 140 հազար ծանր վնասվածքներից եւ փրկել ավելի քան 25 հազար կյանք, ինչը ԵՄ-ին կմոտեցնեի երկարաժամեկտ նպատակին՝ ճանապարհներին զրոյական մահացության:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը