Բրիտանացին աղբանոցում գտել է Չերչիլի ցիլինդրը, սիգարը և ծխախոտատուփը. «Daily Mail»
Բրիտանացի Դեւիդ Ռոուզն աղբանոցում, որտեղ նա աշխատում Է արդեն 15 տարի, գտել Է ցիլինդր, սիգար եւ ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Daily Mail»-ը:
Ռոուզը գտել Է նաեւ քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար եւ Չերչիլի անձնական խոհարարուհու 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել Է իր որդուն: Դրանցում կինը պատմել Է վարչապետի առօրյա կյանքի մասին: Իր գտածոյի մասին Ռոուզը պատմել Է BBC հեռուստաալիքի ծրագրի եթերում, որտեղ փորձագետները գնահատում են իրենց ներկայացված անտիկվարիատի արժեքը: Նրանք հավաստել են գտնված իրերի իսկությունը՝ դրանք գնահատելով 10 հազար ֆունտ ստեռլինգ:
Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1940-ից մինչեւ 1945 թվականը, իսկ այնուհետեւ՝ 1951-ից մինչեւ 1955 թվականը: Նա Պահպանողական կուսակցության անդամ Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: