Աշխարհ

26.03.2019 19:18


Նորվեգիայում գտել են «մեռածների նավ»

Նորվեգիայում գտել են «մեռածների նավ»

Վիկինգների դարաշրջանի (մ.թ. 700-1100 թվականներ) նոր գտածո են հայտնաբերել նորվեգացի հնագետները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NRK հեռուստաալիքին։ Այս անգամ գիտնականներին հաջողվել է գտնել ավելի քան 15 մետր երկարությամբ փայտե նավ։

Նավը հայտնաբերվել է գեոռադարի օգնությամբ, Բոռե արգելոցում (թագավորական գերեզմանատեղի Հյուսիսային Եվրոպայում, որտեղ կա 600-900 թվականներով թվագրվող 28 դամբարան)։ Սարքի տվյալները ցույց են տվել, որ հողի տակ նավը գտնվում է դատարկ, փորված տարածության մեջ։ Մասնագետները կարծում են, որ հողը փորվել է հատուկ նավի թաղման համար, եւ այդ դեպքում այն կարելի է դիտարկել որպես «մեռածների նավ»։

Հնագետներն ընդգծում են, որ առայժմ դժվար է ճշգրիտ որոշել նավի չափսերը, ինչպես նաեւ պարզել հազվագյուտ գտածոյի պահպանվածության աստիճանը։ Պարզ չէ նաեւ, թե ինչպիսի նավ է գտնվում հողի տակ՝ վիկինգների դրակար մարտանա՞վ, թե՞ առեւտրանավ։

Այսօր լիովին կամ մասնակի պահպանվել են վիկինգների ավելի քան տասը ինքնատիպ նավեր, որոնցից երեքը հայտնաբերվել են Նորվեգիայի Վեսթֆոլ նահանգում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը