Լրահոս

25.03.2019 17:01


«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ կանցկացնի

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ կանցկացնի

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլն» այսօր՝ ժամը 17։30-ին, խմբակցության փակ նիստ կանցկացնի։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության մի քանի պատգամավորներ։

Ըստ նրանց՝ քննարկվելու են ԱԺ օրակարգի հետ կապված հարցեր, հանձնաժողովների աշխատանքների հետ կապած խնդիրներ և այլն։

Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում է ԱԺ քառօրյան, որի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի, որը նախաձեռնել է Կառավարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը