Դեմիրթաշ. «Թուրքիայի կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար կսատարենք այլ ուժերին»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով արդեն ավելի քան 2 տարի կալանավորված է, հարցազրույց է տվել թուրքական «Yeni Yasam» պարբերականին։ Նա անդրադարձել է Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Մենք ահաբեկիչներ չենք, մենք ինքներս ենք զոհ դարձել պետության կողմից իրականացվող ահաբեկչությանը։ Մենք ոչ էլ անջատողականներ ենք։ Մենք դաշինքի մեջ չենք ոչ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», ոչ էլ «İYİ» կուսակցության հետ։ Բայց Թուրքիայի ներկայիս կառավարությանը պատմության աղբաման ուղարկելու համար, մենք կսատարենք այդ կուսակցությունների թեկնածուներին»,- ասել է Դեմիրթաշը։
Նա կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին անպայման մասնակցել գալիք ընտրություններին և ձայնը տալ քրդամետ կուսակցությանը՝ քանզի դրանով, ըստ Դեմիրթաշի, կասվի «Ոչ ֆաշիստական քաղաքականությանը, որն իրականացնում է Թուրքիայի ներկայիս իշխանությունը»։
Դեմիրթաշը համոզված է, որ ընտրությունների արդյունքները էական ազդեցություն կունենան Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի վրա։
«Եթե ես բանտարկված չլինեի, ավելի շատ հնարավորություն կունենայինք ընտրողներին համոզելու: Ամեն դեպքում, ես նույնիսկ այս պայմաններում փորձում եմ անել առավելագույնը: Գնացե՛ք ընտրատեղամասեր և դա՛ս տվեք անարժան քաղաքական գործիչներին»,-եզրափակել է Դեմիրթաշը։