Աշխարհ

25.03.2019 20:47


Թուրքիան 11 տարում կարող է դառնալ ջրի դեֆիցիտ ունեցող երկիր

Թուրքիան 11 տարում կարող է դառնալ ջրի դեֆիցիտ ունեցող երկիր

Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Այշե Ույդուրանօղլուն ահազանգել է, որ շտապ միջոցներ չձեռնարկվելու դեպքում 11 տարի անց Թուրքիան կընդգրկվի ջրի դեֆիցիտ ունեցող երկրների ցանկում։

«Աշխարհում ջրի աղբյուրները սահմանափակ են, իսկ բնակչության թիվն օրեցօր ավելանում է։ Գյուղատնտեսության մեջ, էներգիայի արտադրության ոլորտում և առօրյայում ջրի օգտագործումն անհավասարակշռություն է առաջացնում ռեսուրսների պահանջարկի և առաջարկի միջև։ Թուրքիայում տարեկան հասանելի ջրի չափաքանակը 112 մլրդ խմ է, իսկ մեկ անձին բաժին ընկնող քաղցրահամ ջրի ծավալը՝ 1․519 խմ։

Եթե ենթադրենք, որ Թուրքիայի բնակչության թիվը 2030թ․ կհասնի 100 միլիոնի, ապա մեկ անձին բաժին ընկնող քաղցրահամ ջրի ծավալը կկազմի արդեն 1․120 խմ։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան կդառնա ջրային սուղ ռեսուրսներ ունեցող երկիր»,- նկատել է տվել Ույդուրանօղլուն։

Ըստ մասնագետի՝ ջրի պաշարների նվազման պատճառը ոչ միայն բնակչության թվի աճն է, այլև ջրի օգտագործման ժամանակ անտեղի կորուստները, չվերահսկվող և ոչ խնայողաբար օգտագործումը հատկապես կենցաղում և գյուղատնտեսությունում։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը