Աշխարհ

25.03.2019 19:43


Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Էրդողանը կմեկնի Ռուսաստան

Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ծրագրված է, որ Էրդողանը պետք է նաև մասնակցի Մոսկվայում տեղի ունենալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։ Այցի օրակարգից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նկատենք, որ Պուտինը և Էրդողանը 2019 թվականին հանդիպում են արդեն 2-րդ անգամ: Առաջին հանդիպումը եղել էր փետրվարի 14-ին Սոչիում գումարված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ գագաթաժողովի ժամանակ:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը