Աշխարհ

25.03.2019 19:05


Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականները կլինեն Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը՝ Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի 21:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը