Քաղաքական

25.03.2019 10:36

Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում

Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, հանդիպումը կայանալու է երեկոյան: Նա այլ մանրամասներ չհայտնեց:

Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ այդկերպ բողոքելով սպայի վարքի դեմ, որը, ըստ նրանց, պատռել էր զինվորի հագուստը: Դեպքից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա՝ Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ:

Այս առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանը «Facebook»-ի իր էջում գրել էր. «Նշված դեպքի կապակցությամբ զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն, եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երեւույթներն անթույլատրելի են»:

Մեկնաբանություններում Արծրուն հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խոսքն այն մասին է, որ զորամասերից մեկում (Սյունիքում – խմբ․) մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։