Աշխարհ

25.03.2019 10:10


Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը

Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ Է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու Է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Instagram-ի իր Էջում:

«Եկել Է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն եւ առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրմանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել Է նա:

Գուայդոն հավելել Է, որ գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ»:

«Նրանց հանձնարարվելու Է գործողություններ քարոզել «…» ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրմանը վերջ տալու նպատակով»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը