Աշխարհ

24.03.2019 11:17


Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում

Հայաստանի ֆուտբոլի թիմը պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Բոսնիա և Հերցեգովինային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 15 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել ամբողջ դաշտում և Հայաստանի հավաքականն իր հերթին փորձում էր օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Երբեմն-երբեմն հրաշալի խաղով առանձնանում էր հավաքականի դարպասապահը՝ Արամ Հայրապետյանը: Վիճակագրության լեզվով խոսելիս՝ առավելությունը տան տերերի՝ Բոսնիա և Հերցեգովինայի կողմն էր: Խաղի 33-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Բոսնիա և Հերցեգովինան առաջ անցավ հաշվի մեջ՝ սուր անկյունից գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կրունիչը:

Երկրորդ կեսում երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն իր հնարավորությունը գոլով եզրափակեց Բոսնիա և Հերեցեգովինան: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլոշևիչը: Խաղավարտին մոտ՝ ավելացված րոպեին, Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Ի վերջո Հայաստանը պարտվեց Եվրո-2020 ընտրական փուլի առաջին տուրում 2:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը ընտրանին կանցկանցի մարտի 26-ին՝ Երևանում ընդունելով Ֆինլանդիային:

Այս խորագրի վերջին նյութերը