Լրահոս

24.03.2019 11:59


Կրակոցներ Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի դաշտում

Կրակոցներ Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի դաշտում

Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում:

ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում:

Այս խորագրի վերջին նյութերը