Քաղաքական

23.03.2019 14:19

Սերգեյ Համբարձումյանը կտրականապես դեմ է Երևանի գեղասահքի դպրոցի վերանվանմանը

Սերգեյ Համբարձումյանը կտրականապես դեմ է Երևանի գեղասահքի դպրոցի վերանվանմանը

Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի նախաձեռնությունը, որն առնչվում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի վերանվանմանը, արդեն գրեթե մեկ ամիս արծարծվում է հայկական լրատվամիջոցներում: Ինչպես հայտնի է, այս նախաձեռնության պատճառը Բաքվում Ռոդնինայի կատարած հայտարարություններն էին: Այսօր քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Անի Խաչատրյանի նախաձեռնությունը կքննարկվի ավագանու մարտի 26-ի նիստում: Ընդ որում՝ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով անձամբ Խաչատրյանին, հայտնել էին, որ դպրոցի հիմնադիր, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, բարերար Սերգեյ Համբարձումյանն իբր դեմ չէ այս որոշմանը:

NEWS.am-ին հաջողվեց զրուցել «Մոնարխ» ընկերությունների խմբի իրավաբանական հարցերով եւ տնտեսական անվտանգության պատասխանատու Արմեն Գինոսյանի հետ, որն այս կապակցությամբ ծայրահեղ տարակուսանք հայտնեց: Նա նշեց, որ դեռեւս մի քանի օր առաջ Անի Խաչատրյանն իր հետ հեռախոսով քննարկել է հնարավոր վերանվանման հարցը եւ տեղեկացվել, որ Համբարձումյանը կտրականապես դեմ է վերանվանմանը եւ չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել. «Անչափ տարօրինակ է, որ Խաչատրյանը հայտարարում է Համբարձումյանի համաձայնության մասին, քանի որ զրույցի ժամանակ ես միանշանակ հայտարարեցի, որ մենք դեմ ենք»:

Ավելի ուշ NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել նաեւ անձամբ Սերգեյ Համբարձումյանի հետ: «Այո, ես կտրականապես դեմ եմ դպրոցի վերանվանմանը: Դպրոցը Երեւանին է նվիրվել արդեն Իրինա Ռոդնինայի անվան շնորհմամբ, եւ սա հայտնի փաստ է: Ռոդնինան, չնայած ինձ համար անընդունելի հայտարարություններին, որ կատարել է Բաքվում, մնում է լենգենդար մարզիկ, եւ ես մտադիր չեմ մոռացության մատնելու նրա վաստակը, բարեկամական հարաբերությունները եւ հայ երեխաներին իր վարպետությունը սովորեցնելու նրա անկեղծ պատրաստակամությունը: Միաժամանակ, ես Իրինա Կոնստանտինովնային փոխանցեցի նյութեր՝ Բաքվում նրա արծարծած պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ հույս ունեմ, որ նրան հասցրեցի դրանց մասին ճշմարտությունը»,-նշեց Համբարձումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։