Աշխարհ

23.03.2019 16:09


Էվերեսթի հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ

Էվերեսթի հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ

Էվերեսթ լեռան հալչող սառույցների տակ հայտնաբերվել են շատ տարիներ առաջ զոհված ալպինիստների մարմիններ, հայտնում է BBC News-ը:

Պարբերականը նշում է, որ գլոբալ տաքացումը փոքր-ինչ բացահայտում է լեռան սարսափելի գաղտնիքները:

«Գլոբալ տաքացման պատճառով սառույցն ավելի արագ է հալչում, եւ դրանց տակ ծածկված զոհվածների մարմինները սկսում են հայտնաբերվել»,- ասել է Նեպալի Ալպինիստական ասոցիացիայի նախկին նախագահ Անգ Թշերինգ Շերպան:

Պարբերականը նշում է, որ տեղական իշխանությունները վերջին տարիներին հայտնաբերել են մոտ 10 զոհված ալպինիստների մարմիններ:

Հաղորդվում է, որ լեռան գերեվարությունից մարմինների դուրսբերումը կապված է մեծ ռիսկերի հետ, քանի որ շատերին ստիպված են իջեցնել լեռնագագաթից՝ 8850 մետր բարձրությունից:

Էվերեսթը խլել է շուրջ 300 ալպինիստի կյանք՝ սկսած 1921 թվականին լեռնագագաթը նվաճելու առաջին փորձից: Ալպինիստների երկու երրորդն իր գերեզմանը գտել է աշխարհի ամենաբարձր լեռան սառույցների տակ:

1953 թվականին սըր Էդմունդ Հիլարին եւ Թենզինգ Նորգեյը առաջին ալպինիստներն էին, որ հասել են մինչեւ Էվերեսթի գագաթ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը