Թուրք ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է իշխանություններին տանկի գործարանը Քաթարին վաճառելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավում քննադատել է իշխանություններին տանկի գործարանը Քաթարին վաճառելու համար:
Քըլըչդարօղլուն Օրդուի շրջանում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տնտեսական մի շարք խնդիրների, խոսքը ուղղել է ազգայնականներին:
«Դուք մեզ ահաբեկիչ եք անվանում: Հենց պահը գալիս է, որ պետք է պահպանեք երկրի զինագործարանները, դա մե՞զ եք թողնում: Ինչո՞ւ մյուսները չեն պահպանում: Ե՞ս եմ հայրենասերը, թե՞ դու: Ե՞ս եմ ազգայնական, թե՞ դու: Ասում են` «Մենք չենք վաճառում»: Խնդրեմ, տեսեք»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Ընդդիմադիր կուսակցապետը, այնուհետև խոսելով Քաթարին վաճառված գործարանի մասին, խոսքն ուղղել է Թուրքիայի նախագահ Էրդողանին.
«Իմ գործարանում տանկ են արտադրելու, ինձ վրա են վաճառելու: Հարցնում եմ՝ ինչու՞ տվեցիր Քաթարի բանակին: Ասում են, թե պետության հնարավորություններով այս գործարանը արդիականացնելու անհրաժեշտ է 50մլն դոլար: 9-10 հատ ինքնաթիռ ունես, ամենափոքր ինքնաթիռդ վաճառիր, 150 մլն դոլար է»:
Քըլըչդարօղլուն իշխանությունների այդ քայլը որակել է Թուրքիայի Հանրապետության նկատմամբ դավաճանություն:
Կուսակցապետն Էրդողանից պահանջել է չեղյալ համարել Քաթարի հետ կնքած պայմանագիրը և շեշտել, որ եթե ինքը գործարանի արդիականացման համար չկարողանա ճարել 50 մլն դոլար, ապա կդադարի զբաղվել քաղաքականությամբ:
«Բա որ վաղը չէ մյուս օրը Քաթարի հետ մեր հարաբերությունները սրվեն, ի՞նչ պետք է լինի: Այդ ե՞րբ հանկարծ սեր առաջացավ Քաթարի հանդեպ»- հարցադրում է արել Քըլըչդարօղլուն: