Լրահոս

22.03.2019 16:24


Կորել է քաղաքացի. որոնումներն ընթանում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում

Կորել է քաղաքացի. որոնումներն ընթանում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում

Մարտի 22-ին՝ ժամը 14:08-ին, «911» ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ.Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Լեռնապատ գյուղին հարակից անտառում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը