Լրահոս

22.03.2019 13:24


Սևան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Սևան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 22-ին՝ ժամը 09։47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաղաղության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Գ. Բ.-ի (ծնված 1977 թ․) դին:

Այս խորագրի վերջին նյութերը