Լրահոս

22.03.2019 11:51


Արամուսի դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել

Արամուսի դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել

Արամուսի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում, նրանց աջակցում են ծնողները: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց աշակերտներից մեկի ծնողը։

Ըստ նրա՝ տեղի է ունեցել դպրոցի տնօրենի մրցույթ, որին մասնակցել է երկու թեկնածու, և երկուսն էլ ստացել են չորս միավոր։ Նրանցից մեկը դպրոցի փոխտնօրենն է, մյուսը՝ Աբովյանի բնակիչ։ Մեզ զանգահարած ծնողը տեղեկացրեց, որ ցանկանում են, որ տնօրեն նշանակվի փոխտնօրենը, քանի որ իրենց գյուղից է, և երեխաները նրան ճանաչում են։

Արամուսի համայնքապետ Հայկ Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը գնացել է դպրոց՝ խնդիրը ծնողների հետ քննարկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը