Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Brexit-ի չեղարկմանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին: Իր կարծիքը նա հայտնել Է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մինչդեռ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը հետ կանչելու ճանապարհով չեղարկելու հանրագիրը ավելի քան 2 մլն մարդու ստորագրություն Է հավաքել՝ սահմանելով ստորագրությունների հավաքման արագության բացարձակ ռեկորդ:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք Է հետ կանչենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը: Մենք ընտրության հնարավորություն ենք տվել բրիտանացիներին՝ մնալ ԵՄ-ում կամ դուրս գալ դրանից: Նրանք 2016 թվականին քվեարկեցին դուրս գալու օգտին, եւ մենք ասացինք, որ հարգելու ենք այդ որոշումը»,- ասել Է վարչապետը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները ԵՄ-ի գագաթաժողովում միաձայն որոշում են ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա:
«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները:
Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն Է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում Է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:
Ինչպես պարզաբանել Է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող Է նախընտրել դուրս գալ առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրել կամ Brexit-ից հրաժարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: