Լրահոս

22.03.2019 09:40


Երևանում բախվել են ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանական ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը

Երևանում բախվել են ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանական ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր 27 փողոցում բախվել են Nissan X-Trail մակնիշի 35 NՍ 755 համարանիշի և ոստիկանության ուղեկցող գումարտկին պատկանող ГАЗель մակնիշի 432 II 02 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը և արդյոք վթարի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան թե ոչ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը