Աշխարհ

21.03.2019 16:34


Թուրքիայի Մալաթիա նահանգում 2 ժամում 4 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 2 ժամում 4 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում մարտի 21-ի առավոտյան տարբեր էպիկենտրոններով մի քանի երկրաշարժ է գրանցվել։ Բողազիչի համալսարանի Քանդիլլի աստղադիտարանի և երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ առավոտյան ժամը 08։51-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայի Արգուվան շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է Հաքվերդի թաղամասում՝ 5 կմ խորության վրա, երկրաշարժի հզորությունը կազմել է 4․4 մագնիտուդ։

Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում։ Արգուվանի Գուվեջլի թաղամասում համեմատաբար ավելի թույլ՝ 3․2 մագնիտուդ երկրաշարժ էր գրանցվել նաև մի քանի ժամ առաջ՝ առավոտյան 06։48-ին։ Էպիկենտրոնի խորությունը՝ 5 կմ։

Նույն օրը՝ ժամը 08։25-ին 4․1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև Մալաթիայի մեկ այլ՝ Հեքիմհան շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է Քավաջըք թաղամասում՝ 5 կմ խորության վրա։ Նույն շրջանում 5․3 կմ խորության վրա գրանցվել էր նաև 3․9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։

Այս խորագրի վերջին նյութերը