Աշխարհ

21.03.2019 20:25


Թուրքական աղբյուրի գնահատմամբ` Երուսաղեմի գագաթաժողովը կրում է հակաթուրքական բնույթ

Թուրքական աղբյուրի գնահատմամբ` Երուսաղեմի գագաթաժողովը կրում է հակաթուրքական բնույթ

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթաժողով, որի ժամանակ մի համաձայնագիր է ստորագրվել:

Թուրքական աղբյուրի գնահատմամբ` այս գագաթաժողովը կրում է հակաթուրքական բնույթ և միտված է Թուրքիայի մարգինալացմանը:

Գագաթաժողովին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք Պոմպեոն:

Հանդիպման ավարտից հետո հայտարարություն է արվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ երկրի ղեկավարները որոշում են ընդունել աջակցելու էներգետիկ անկախությանն ու անվտանգությանը, զարգացնելու համագործակցությունը Միջերկրական ծովի արևելքում վնասակար արտաքին գործոններից պաշտպանվելու համար:

Աղբյուրի պնդմամբ` տարածաշրջանում նոր գազեր են հայտնաբերվե,լ և հույները Միջերկրական ծովի արևելքում ջանում են միակողմանի բաժանել դրանք և ունեն ԱՄՆ-ի կարիքը:

Այս խորագրի վերջին նյութերը