Լրահոս

17.11.2010 16:32


ՈւԽ նախագահ. «Բուհերում համատարած կոռուպցիա է»

ՈւԽ նախագահ. «Բուհերում համատարած կոռուպցիա է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈւԽ նախագահ Էմին Թորոսյանը անդրադառնալով ուսանողների խնդիրներին՝ ասել է, թե ամենամեծ հարցը սոցիալական խնդիրներն են։

-Այսօր, ինքներդ գիտեք, կարող եմ մեր բուհի օրինակով ասել, որ շատ ուսանողներ՝ լավ ուսանողներ, ընդունվում են ինստիտուտ վճարովի համակարգում, բայց ֆինանսական խնդիրներ ունենալով ու չկարողանալով վճարը մուծել' դուրս են մնում բուհում սովորելու հնարավորությունից,-ասել է նա։

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշել է, թե կրթական համակարգի ամենամեծ խնդիրը կոռուպցիան է, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց սայլը տեղից չի շարժվում։

-Բուհերում համատարած կոռուպցիա է։ Որակյալ կրթությունը, համակարգի բարելավումը և ամեն ինչը հենց կախված է այդ բուհական կոռուպցիոն երևույթներից,-ասել է նա։

Ըստ Ցոլակ Հակոբայնի՝ ուսանողական խորհուրդները շատ կարևոր գործառույթ են իրականացնում, այլապես ուսանողների շահերը անընդհատ կոտնահարվեին։

-Վերջին ամսվա ընթացքում, երբ փոխատեղման (ռոտացիայի) հարցերն էին քննարկվում, խայտառակ փաստաթղթեր էին գալիս ֆակուլտետներից։ Չեմ ասում, թե միտումնավոր, բայց փաստն այն է, որ դեկանատների, դասախոսների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով կենտրոնական մանդատային հանձնաժողով բազմաթիվ դիմումներ էին եկել, և եթե չլիներ ուսխորհուրդը, ապա շատ ուսանողներ ուղղակի անուշադրության կամ ինչ-ինչ այլ պատճառներով դուրս կմնային անվճար համակարգից, որովհետև շատ  ժամանակ ուսանողները ճիշտ ժամանակին հանձնում են քննությունը, բայց պարզվում է, որ վեդոմստում լուծարքով է գրանցված,-շեշետել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը