Լրահոս

09.12.2010 15:46


Հավաքը Վանաձորում պահանջում է մերժել օտարալեզու դպրոցների բացման օրինագիծը

2010 դեկտեմբերի 8-ին Վանաձորում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանի հարեւանությամբ, տեղի ունեցավ քաղաքի մտավորականների, ուսանողների, երիտասարդական տարբեր միությունների հավաք՝ ընդդեմ ազգային պետական լեզվի վարկաբեկման և օտարալեզու դպրոցների վերաբացման: Հավաքվածները պահանջեցին Ազգային Ժողովից կտրականապես ու վեջնականորեն մերժել օտարալեզու դպրոցների բացման օրինագիծը: Կազմակերպվեց ստորագրահավաք, եւ ստորագրությունների ցանկը ուղարկվեց Ազգային ժողով:

 

Այս խորագրի վերջին նյութերը