Լրահոս

10.02.2011 13:23


Տոկիոն կրկին հայտարարել է, թե Կուրիլներն իրենց են պատկանում

Մոսկվա այցի նախօրեին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սեյձի Մաեխարան հայտարարել է, թե Հարավային Կուրիլները բնիկ ճապոնական տարածքներ են։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Կիոտոյի լրատվական գործակալությանը։ Մոսկվայում Մաեխարան կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամայել է Կուրիլյան կղզիներում տեղադրել լրացուցիչ զինված ուժեր, որոնք, նախագահի կարծիքով, «բավարար» կլինեն տարածքի պաշտպանության համար։

Այս խորագրի վերջին նյութերը