Աշխարհ

21.03.2019 09:24


Ինչո՞ւ է «Armenia» գրությամբ պաստառը հայտնվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ է «Armenia» գրությամբ պաստառը հայտնվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմանը (տեսանյութ)

Օրերս Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության շրջանակներում կայացել է «Ջենովա»-«Յուվենթուս» հանդիպումը, որի ժամանակ տրիբունաներին հայտնվել է «Via Armenia 5r» գրությամբ պաստառը:

Բանն այն է, որ «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է հենց «Via Armenia 5r»: Իսկ ի՞նչ է այն նշանակում: Պարզվում է`Ջենովայում կա «Armenia Street» անվանումով փողոց: Իսկ այդ փողոցի 5-րդ տանը, այսինքն` «5r Armenia Street» հասցեում գտնվում է ֆան-ակումբի գլխավոր գրասենյակը: Այստեղից էլ «Via Armenia 5r» ցուցապաստառը:

Ջենովայի հայկական փողոցում գտնվում է Սբ. Բարդուղիմեոս եկեղեցին, որը 1308թ. հիմնել են հայ հոգևորականները: Այս եկեղեցում պահվում է երկուհազարամյա նկար՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ դեմքը, որը համարվում է Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք արված միակ նկարը:

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը