Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը համոզված է, որ Քոչարյանի գործը պետք է կարճվի, քանի որ տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։
Sputnik Արմենիայի եթերում Արամ Օրբելյանը ասում է, որ կարծում է՝ մեկ կամ մեկ ու կես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան։
«Մենք հույս ունենք, որ ամեն անգամ ՄԻԵԴ դիմելով՝ մեր պաշտոնատար անձինք, մեր դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը կհասկանան, որ իրենք սխալ են գործում ու կշտկեն իրենց սխալները պետության ներսում»,-ասում է Օրբելյանը։
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ իրենց վստահորդին մեղադրում են քաղաքական դրդապատճառներով։