Աշխարհ

20.03.2019 18:13


Էրդողանը նորից խոսել է մահապատիժը վերականգնելու մասին

Էրդողանը նորից խոսել է մահապատիժը վերականգնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին։ Այդ կապակցությամբ նա մասնավորապես ասել է.

«Մենք սխալ թույլ տվեցինք, երբ վերացրեցինք մահապատիժը։ Ըստ իս՝ դա սխալ էր։ Ինչո՞ւ, որովհետև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվեց 251 քաղաքացի։ Եվ եթե նույնիսկ մեղավորների նկատմամբ պատիժը խստացվի, կամ ցմահ բանտարկության դատապարտվեն, մեկ է, ձեռքս չի գնա կերակրել նրանց բանտերում։ Ես միշտ ասել եմ, եթե մեր խորհրդարանը դրա մասին որոշում կայացնի, ես, անկսասկած, դա կվավերացնեմ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984թ.: Իսկ 2002թ. եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում մահապատիժը երկրում օրենքով արգելվել էր:

Այս խորագրի վերջին նյութերը