Աշխարհ

20.03.2019 19:12


Ալի Խամենեիին տապալելու կոչերի համար իրանցուն դատապարտել են գրքերի արտագրման

Ալի Խամենեիին տապալելու կոչերի համար իրանցուն դատապարտել են գրքերի արտագրման

Իրանում Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին տապալելու կոչերի համար այլադավանին դատապարտել են գրքերի արտագրման, հաղորդում է Lenta-ն:

Պատիժը նշանակվել է 74-ամյա Աբուլֆազլու Գադիանիին՝ Իրանի Իսլամական հեղափոխության մոջահեդներ ռեֆորմիստական կազմակերպության համահիմնադրին: Նա այաթոլային բռնակալ է անվանել, ինչպես նաեւ նրա կառավարման դադարեցման համար զանգավածային բողոքի ակցիաների կոչեր արել:

Մասնավորապես, նա նշել է, որ իրանցիները հեղափոխությունը չեն իրականացրել նրա համար, որ տեսնեն՝ ինչպես է Խամենեին 30 տարի շարունակ ինչպես բռնապետ ղեկավարում երկիրը:

Արդյունքում՝ այժմ տղամարդը պետք է կարդա եւ բառացի արտագրի երեք գիրք, ինչպես նաեւ 3 տարի բանտում անցկացնի: Նշվում է, որ այդ գրքերից երկուսը՝ «Սիստան նահանգի պատմությունը» եւ «Ինչպես պարզել թշնամուն», գրվել են այաթոլայի կողմից:

Ավելի վաղ Գադիանին արդեն բանտարկվել էր իրանական առաջնորդին կոշտը քննադատության ենթարկելու համար: Մասնավորապես, նա Խամենեիին մեղադրել է իսլամական հեղափոխության իդելաների՝ ազատության եւ արդարության դավաճանության մեջ՝ իշխանության տենչի եւ բռնապետական կառավարման պատճառով:

Դատավճիռը հրապարակվել է նոր գլխավոր դատավոր Իբրահիմ Ռաիսիի կողմից՝ նշանակումից մեկ օր անց: Որոշումը երկրում զանգվածային ակցիաներ է առաջացրել տղամարդու անցյալի պատճառով. նրան կապում են 1988-ին քաղբանտարկյալների զանգավածային մահապատիժների կազմակերպման հետ: Նրա նշանակման դեմ են արտահայտվել քաղաքացիական իրավունքների համար պայքարող ավելի քան 100 իրանցիներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը