Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ընդունվել Է պատմական որոշում»,-ասել Է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:
Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել Է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը: Մարտի 20-ի առավոտյան կայացել Է Տոկաեւի երդմնատվության արարողությունը: Նա խոստացել Է շարունակել Նազարբաեւի քաղաքականությունը եւ առաջարկել Է Աստանան վերանվանել Նուրսուլթան: