ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ:
Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և որ հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա. «Հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափը փոխելու հարցը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար»:
Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: «Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում… Միաժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ, որ ձևաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրամիության բարձրաստիճան անձինք: Այսինքն` դա միանշանակ լուրջ ազդանշան է Հայաստանի համար, և վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի մեծ աջակցություն է ստանում»,-ասվում է ուղերձում:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս ամենին զուգահեռ «Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»: Ըստ նրա՝ ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»:

Աղբյուրը՝ yerevan.today