Աշխարհ

20.03.2019 08:51


ՀԱՊԿ-ի պայմանավորվածությունները չեն տուժի Նազարբաևի հրաժարականից

ՀԱՊԿ-ի պայմանավորվածությունները չեն տուժի Նազարբաևի հրաժարականից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականն ազդեցություն չի ունենա ՀԱՊԿ-ի շրջանակում ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման վրա։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում էРИА Новости-ն։

«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի ՀԱՊԿ-ի կողմից ավելի վաղ ընդունված և այժմ իրագործվող պայմանավորվածությունների և ծրագրերի իրագործման վրա։ Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ, եթե ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները կապված են մեկ պայմանագրով: Դրանում հստակ նշված են կողմերի պատրավորությունները միմյանց հանդեպ»,-նշել է նա:

Սեմերիկովի խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ իր ստորագրած որոշումները կկորցնեն իրավական ուժը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը