Աշխարհ

19.03.2019 20:23


Թուրքիան կրկին զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան կրկին զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան շարունակում է համալրել Սիրիայի հետ սահմանին կուտակած ստորաբաժանումները: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 18-ի երեկոյան Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահագի (նախկին Ալեքսանդրետ-խմբ.) Քըրըքհան շրջանում նկատվել են զինանձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխման համար նախատեսված զրահամեքենաների տեղաշարժ:

Նշվում է, որ անվտանգության խիստ միջոցներով ուղեկցված զորաշարժը շարունակվել է Ռեյհանլը շրջանով՝ հասնելով մինչև թուրք-սիրիական սահման:

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն տևական ժամանակ է, ինչ ցանկանում է ներխուժել Սիրիայի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատված ու ռազմական գործողություններ իրականացնել տեղի քրդական ուժերի (YPG) դեմ, որոնց համարում է ահաբեկչական ուժեր: Դեռևս 2018-ի վերջին ամիսներին սկսված Թուրքիայի պատրաստությունները հետաձգվեցին Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի հայտարարության ֆոնին: Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգած գործողությունը, սակայն, ամեն պահի կարող է իրականացնել՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելու պարագայում:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը