Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այսօր առավոտյան Սիբիրի մի քանի շրջաններում ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել։
Երկրաշարժ է արձանագրվել Ալթայի երկրամասում, Խակասիայում, Կեմերովոյի շրջանում, Մինուսինսկում, Կանսկում, Նովոսիբիրսկում և Կրասնոյարսկում։
Ամերիկացի սեյսմոլոգների կարծիքով՝ էպիկենտրոնը գտնվել է Աբականից 170 կմ հեռավորության վրա, իսկ երկրաշարժի ուժգնությունը 5,5 մագնիտուդ է եղել։ Հաղորդվում է, որ երկրաշարժը 15 կմ խորության վրա է տեղի ունեցել։
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս ոչ մի տեղեկատվություն չկա։ Շուրջ 30 փոքր ավանների հետ կապն ընդհատված է։ Բջջային կապն այդ հատվածներում պարբերաբար ընդհատվում է, բայց, ըստ նախարարության աշխատակիցների, դա պայմանավորված է կապի չափազանց ծանրաբեռնվածությամբ։
Այնտեղ են ուղևորվել Արտակարգ իրավիաճկաների նախարարության աշխատակիցներ։ Նախարարությունը հավաստիացնում է, որ տարհանման խնդիր դեռևս չկա, բայց երեխաներին դպրոցներից ու մանկապարտեզներից դուրս են բերել փողոց։
Սիբիրում ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել