Լրահոս

19.03.2019 10:19


Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Աստրախանցի Հայկոն

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Աստրախանցի Հայկոն

Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտից մարտի 18-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը