Հարցազրույց

19.03.2019 09:11


Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր այցին Բրյուսել՝ նշելով․

«Ես չեմ խնդրել ինձ իրենց հետ տանեն Բրյուսել, ինձ համար տարբերություն չկա ես կմեկնեմ կամ ոչ, կամ ինչով կմեկնեմ: Առաջարկն արել է հայրս ու ես ընդունել եմ առաջարկը, որովհետև ունենք միմյանց հետ շփվելու խնդիր, չենք հասցնում իրար տեսնել: Ծնողներս անընդհատ աշխատում են, ես նույնպես, չենք հասցնում ընտանեկան շփմանը ժամանակ տրամադրել: Մայրս այդ մասին արդեն խոսել է ու նույն պատճառներն են»:

Նաև հավելել է, որ իր հյուրանոցային համարի համար վճարվել է անձնական միջոցներից․

«Կարծում եմ, որ այլևս ոչ մի տեղ չեմ մեկնի ծնողներիս հետ, քանի որ պաշտոնական միջավայրն ինձ ահավոր ճնշում է, այսուհետ միայնակ կճամփորդեմ, թեպետ կարծում եմ, որ իմ դեպքում դա այնքան էլ չի հաջողվի: Ես կուզեի, որ մամուլի քննադատությունները ավելի շատ տնտեսական, հասարակական խնդիրների շուրջ լինեն, այս քննադատությունները չեմ հասկանում»:

Մարիամ Փաշինյանը խոսել է նաև իր 20-ամյակի խնջույքի մասին․

«Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին հատկապես: Ճիշտն ասած ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում: Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: Նաև ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր և երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1 տարեկանը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր և հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաև այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»:

Այս խորագրի վերջին նյութերը