Աշխարհ

18.03.2019 21:04


Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել

Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել

Ֆիլիպիններում ալիքներն ափ են նետել սատկած կտցամռութ կետի, որի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է «The Guardian» թերթը:

Ինչպես պատմել են Դավաո քաղաքի (Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ) կենսաբանները, որոնք հերձում են կատարել, կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից: Նրանց խոսքով՝ նախկինում իրենք առիթ չեն ունեցել այդ քանակությամբ պլաստիկ գտնել կետի ստամոքսում:

Հրատարակության տվյալներով՝ Հարավարեւելյան Ասիայում լայնորեն են կիրառվում պլաստիկե միանգամյա իրերը: «Ocean Conservancy» ոչ առեւտրային բնապահպանական կազմակերպության 2017 թվականի զեկույցի համաձայն՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը եւ Վիետնամն ավելի շատ պլաստիկ են դեն նետում, քան մնացած բոլոր երկրները՝ միասին վերցված, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Այս խորագրի վերջին նյութերը