Աշխարհ

18.03.2019 19:05


Բոսնիա և Հերցեգովինա–Հայաստան խաղի տոմսերն արժեն 5500-8500 դրամ

Բոսնիա և Հերցեգովինա–Հայաստան խաղի տոմսերն արժեն 5500-8500 դրամ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 23-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա Սարաեւոյի նորակառույց «Գրվաբիցա» մարզադաշտում:

Ինչպես հայտնում է Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպման տոմսերի վաճառքը սկսվել է մարտի 13-ին: Դրանք իրացվում են երկրի 19 քաղաքներում, հիմնականում ավտո եւ երկաթուղային կայարաններում, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններում:

Արեւելյան եւ Հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 30 մարկ (մոտ 8500 դրամ), իսկ Հարավային տրիբունայինը՝ 20 (մոտ 5500 դրամ): Ինչ վերաբերում է Արեւմտյան տրիբունային, ապա այն նախատեսված է հատուկ հրավիրված եւ VIP տոմսեր ունեցող ֆուտբոլասերների համար:

Նշենք, որ Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 20:45-ին (Երեւանի ժամանակով՝ 23:45-ին): Բուքմեյքերները մեծ առավելություն են տալիս տանտերերին:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը